Tag Archives: Օպերային երգիչ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նա կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը։ Թատրոնի ֆեյսբուքյան էջում կիսվել են կատարման տեսանյութը, որին կից գրված է....

Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է օպերային երգիչ Գևորգ Հաճյանը

Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է օպերային երգիչ Գևորգ Հաճյանը: Գևորգ Հաճյանը ծնվել էր Լիբանանի Այնճար քաղաքում և ընտանիքով Հայաստան հիմնական բնակության էր վերադարձել 2005 թվականին, իսկ 2015 թվականին՝ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նա ռազմաճակատ էր մեկնել որպես...

Բելառուս օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է Լուկաշենկոյի մրցանակից

Բելառուսի Մեծ թատրոնի մենակատար, օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է տաղանդավոր երիտասարդների աջակցմանն ուղղված նախագահի մրցանակի դափնեկրի կոչումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութունը։ «Կատարվածի ֆոնին ես հրաժարվում եմ տաղանդավոր երիտասարդների աջակցմանն ուղղված Բելառուսի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակի եռակի դափնեկրի կոչումից։ Սա անասելի...

Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել ձեզ, որ իմ՝ COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- հայտնել է...