Վուպի Գոլդբերգը․ «Մի քանի ամսից ամբողջովին կկուրանամ»

Վուպի Գոլդբերգը աշխարհահռչակ դերասանուհի է և ունի բազմաթիվ երկրպագուներ։ Դերասանուհին արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է կատարակտի դեմ։
Կատարակտի ժամանակ տեղի է ունենում աչքի ոսպնյակի մթագնում, որը բերում է տեսողության սրության անկման։
Կատարակտը հանդիսանում է կուրության բոլոր դեպքերի 50%-ի պատճառ։
Վուպի Գոլդբերգին օրեր առաջ արգելել են մեքենա վարել։ Դերասանուհին կիսվել է լրագրողների հետ՝ պատմելով իր հիվանդության մասին։
«Երբ իմացա հիվանդությանս մասին, ես դեռ չէի պատկերացնում` ինչ դժոխք է ինձ սպասվում։ Համոզված էի, որ վիրահատությունից հետո ինձ մոտ ամեն բան կկարգավորվի։
Ես արդեն տարել եմ երեք վիրահատություն։ Բժիշկների պնդմամբ՝ մի քանի ամսից ամբողջովին կկուրանամ։ Արդեն սկսում եմ պատկերացնել՝ ինպիսին է լինելու իմ կյանքը կուրությունից հետո»,- կիսվում է իր մտահոգություններով 63-ամյա դերասանուհին։