Սարիկ Անդրեասյանը նկարահանում է «Մորթու շուկա» սերիալը․ այն նվիրված է էսկորտ ծառայություններին

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նկարահանի էսկորտ ուղեկցողների մասին պատմող սերիալ: Այն կստանա «Մորթու շուկա» անվանումը: Այս մասին կինոարտադրողը հայտնել է իր ինստագրամի էջում:

Սերիալը լինելու է դրամատիկ և հիմնված է կանանց իրական պատմությունների վրա, որոնք սեռական ծառայություններ են մատուցում: Նախագծի նկարահանումները կսկսվեն արդեն աշնանը:

«Գիտե՞ք, որ միայն Մոսկվայում շուրջ 300 հազար կին մատուցում է էսկորտ ծառայություններ: Դա արագ փող ունենալու ցանկությունի՞ց է: Սոցիալական վերելա՞կ։ Սե՞ր սեքսի հանդեպ։ Մանկության տրավմանե՞ր։ Մենք և մեր գլխավոր հերոսը կփորձենք պատասխանել այս բոլոր հարցերին»,- նշել է Անդրեասյանը:

Ռեժիսորը հավելել է, որ «Մորթու շուկայի» հերոսը, պարզվում է, «այս շուկայի հիմնական մատակարարներից մեկն է», ով իր գործունեությունը թաքցնում է ընտանիքից, մասնավորապես դստերից:

«Սա ոչ միանշանակ, վառ պատմություն է այն մասին, որ մեր աշխարհ-շուկայում միայն սպիտակ և սև գույները չէ, որ գոյություն ունեն: Մենք բոլորս խրված ենք գորշ իրականության մեջ: Առավոտյան դու կավատ ես, իսկ երեկոյան՝ սիրող հայր: Շմիդտը, ինչպես մեզանից շատերը, հայելու մեջ նայելով, վստահ չէ, որ ճիշտ է ապրում, բայց հաստատ գիտի, որ երեք դոլարն ավելի լավ է, քան մեկը»,- բացահայտել է Անդրեասյանը: