Քեթի Փերի, Օրլանդո Բլում, Ջո Ջոնաս, Սոֆի Թյորներ. աստղերը` Louis Vuitton-ի ընթրիքին (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին և փեսացուն՝ դերասան Օռլանդո Բլումը Louis Vuitton ապրանքանիշի ընթրիքին ընթրել են երաժիշտ և դերասան Ջո Ջոնասի և կնոջ՝ դերասանուհի Սոֆի Թյորների հետ, հաղորդում է Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ հայտնի աստղերը ընթրել են Փարիզում։

Լուսանկարներում Քեթի Փերին կրում է արծաթագույն՝ մանուշակագույն փեշերով զգեստ՝ իր տեսաքն ամբողջացնելով սև բարձրակրունկներով և արծաթագույն պայուսակով, իսկ Օրլանդո Բլումը սև դասական տաբատ, սպիտակ վերնաշապիկ և սև բաճկոնատիպ վերնահագուստ։ Դերասանը Ջո Ջոնասը ընթիքի համար նախընտրել է սպիտակ շապիկ, որի վրա սևով գրված է ապրանքանիշի անունը՝ Louis Vuitton, իսկ կինը նախընտրել է դասական կոստյումի ոճի սպիտակ զգեստ, սև երկարաճիտ կոշիկներ և Louis Vuitton ապրանքանիշի արծաթագույն պայուսակ։

Ընթրիքին ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Բելլա Հադիդը, Vogue ամսագրի խմբագիր Աննա Ոինթուրը, Էմբեր Վալետտան և այլոք։