«Մեր կյանքի ամեն որոշում մենք ենք կայացնում». Սոֆի Դևոյանը լացակումած լուսանկար է հրապարակել և հեռացրել սիրելիի հետ լուսանկարները

Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ կարմրած աչքերով է, լացակումած: Լուսանկարին կից նա գրել է. «Ու մեր կյանքի ամեն որոշում մենք ենք կայացնում»:

Զուգահեռ պարուհին իր էջից թաքցրել կամ հեռացրել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները, պահպանել է Stories-ում առանձնացված բաժինը:

Սոֆիի քայլերը քննարկումների առիթ են դարձել, որ նա և սիրելին բաժանվել են:

Պարուհին ևս մեկ Stories է հրապարակել, որտեղ մեկտեղել է հետևորդների անհանգստացած նամակները և գրել. «Շնորհակալ եմ, որ իմ ընտանիքի մի մասն եք դարձել ու ամեն անգամ ձեր խոսքերով ինձ ստիպում եք ավելի լավն ու ուժեղ դառնալ»:

Նշենք, որ Սոֆին ու սիրելին միասին են 2020 թվականի հուլիսի 7-ից: Հայտնի է, որ նրա և ընտրյալի միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: