Դավիթ Աղաջանյանի ու Աննա Դովլաթյանի դստեր 1-ամյակի գեղեցիկ խնջույքը

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն օրերս տոնել են իրենց դստեր՝ Կարինայի 1–ամյակը։ Ծնողները փոքրիկի համար թեմատիկ խնջույք են կազմակերպել: Ամբողջ խնջույքը Teddy արջուկի թեմատիկայով է եղել և շագանակագույնով:

Աննան լուսանկարներ է հրապարակել փոքրիկի համար կազմակերպված խնջույքից։
«Հրեշտակիս առաջին ծննդյան օրը նշվեց հեքիաթում»,- լուսանկարներին կից գրել է Աննան։

Վերջում զույգը մեծ հրավառություն է արել փոքրիկի տարեդարձի առթիվ։

Աննան ավելի վաղ նշել էր, որ շատ է մտածել, թե ինչո՞ւ է իր աղջիկը ծնվել նախորդ՝ այդքան բարդ տարում, բայց հետո հասկացել է՝ ծնվել է, որ ինքը հույսով ապրի:

Հավելենք, որ զույգն իրենց դստերն անավանակոչել է Դավթի մայրիկի հիշատակին: