Միխայիլ Գալուստյանը պահանջել է լուրեր չտարածել իր և Օլգա Բուզովայի քրոջ սիրավեպի մասին

Դերասան և երգիչ Միխայիլ Գալուստյանը հերքել է իր ու Օլգա Բուզովայի կրտսեր քրոջ՝ Աննայի սիրավեպի մասին լուրերը։ Տեղեկությունները լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում սկսել են տարածվել հուլիսի սկզբին, երբ նրանց նկատել են Սոչիում երեկույթի ընթացքում։

Կատակերգուն նշել է Աննա Բուզովայի հետ միջոցառման գնալու պատճառը։ «Դոմ 2»-ի նախկին աստղի քույրը նկարահանվել է Գալուստյանի նոր՝ «Меня прёт от тебя!» երգի հոլովակում։ Հումորիստն այդ տեսանյութում ներկայացել է Սուպեր Ժորիկի կերպարում։ Հոլովակում եղբոր՝ Վիկտորի հետ նկարահանվել է նաև «Иванушки International» երաժշտական ախմբի մենակատար Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը։

«Բավական է խոսեք իմ ու Աննա Բուզովայի սիրավեպի մասին, կինս խանդում է։ Մի հավատացեք ասեկոսեներին։ Մենք տեսահոլովակ էինք նկարահանում, իսկ ինձ ու Աննային կապում է ընկերությունը։ Ես նրան հրավիրել են նկարահանվելու տեսանյութում, իսկ դուք․․․ Հավատարիմ ու սիրող եղեք, լսեք լավ երաժշտություն և մի հավատացեք ասեկոսեներին»,- հայտնել է երգիչը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)