Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի օգնությամբ ռեբրենդինգ է անում KKW Beauty-ն

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ռեբրենդինգ է անում KKW Beauty ապրանքանիշը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այդ հարցում նրան օգնում է նախկին ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը։

Քիմ Քարդաշյանն ավելի վաղ նշել էր, որ ապրանքանիշը ռեբրենդինգի կենթարկվի, սակայն անվան միջից W տառը դուրս չի գա, քանի որ աստղը դեռևս ներկայանում է Ուեսթ ազգանվամբ։

Հայտնի է, որ 40-ամյա հեռուստաաստղը ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։

«Օգոստոսի 1-ի կեսգիշերին մենք կփակենք kkwbeauty.com կայքը, որպեսզի կարողանանք նոր ապրանքանիշով հանդես գալ՝ նոր բանաձևերով, որոնք ավելի ժամանակակից են, նորարական և ավելի կայուն և նոր փաթեթավորմամբ», – ավելի վաղ գրել էր Քիմ Քարդաշյանն ու հավելել, որ ուրախ է զարգացնել և ընդլայնել իր արտադրանքի տեսականին։