Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի բրոդվեյյան հայտնի մյուզիքլների ֆիլմային տարբերակներում

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը  աշխատում է Բրոդվեյի մյուզիքլների արտադրող Ռոջերս և Համերսթայն տանդեմի աշխատանքների վրա՝ դրանք նորովի՝ հեռուստատեսային ձևաչափով ներկայացնելու նպատակով, գրում է Daily Mail պարբերականը։

Աշխատանքները տարվում են Skydance հեռուստաընկերության և Concord Theatricals-ի հետ, որոնցից վերջինին են պատկանում Բրոդվեյի մյուզիքլների իրավունքները։ Պարբերականը նշում է, որ Լոպեսը հնարավորություն կունենա գլխավոր դերը խաղալ մյուզիքլներից գոնե մեկում։

Skydance հեռուստաընկերության նախագահ Բիլ Բոստը նշել է, որ ոգևորված է Ջենիֆեր Լոպեսի հետ համագործակցությամբ՝ հավելելով, որ նա համաշխարհային դեմք է։

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը պայմանագիր էր ստորագրել Netflix հոսքային ծառայության հետ՝ երկու նախագծերի իրականացման համար։