Էշլի Գրեհեմը սպասում է երկրորդ երեխային (լուսանկարներ)

Շուտով 33-ամյա Էշլի Գրեհեմի և նրա ամուսնու՝ Ջասթին Էրվինի ընտանիքում համալրում է սպասվում: Ժամեր առաջ plus-size մոդելն ինքն է իր Instagram-ում տարածել այս ուրախալի նորությունը՝ տեղադրելով կլորացած փորով լուսանկար: Նկարի հեղինակը նրա ամուսինն է՝ Ջասթինը:

«Անցնող տարին լի էր փոքրիկ անակնկալներով, մեծ հիասթափություններով, ծանոթ իրադարձություններով և նոր պատմություններով: Ես նոր եմ սկսում հասկանալ և վայելել, թե ինչ է նշանակում այս նոր գլուխը մեզ համար», գրել է Էշլին հրապարակված լուսանկարին կից։

Էշլիի ու նրա ամուսնու՝ Ջասթին Էրվինի համար, որոնք միասին են 2009 թվականից, այս երեխան կդառնա երկրորդը: Նրանք արդեն մեծացնում են իրենց որդուն՝ Իսահակին, ով հունվարին դարձավ մեկ տարեկան: