Քիմ Քարդաշյանը Քենդալ Ջեների հիմնած բրենդի լոգոյով գլխարկով և լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն անցյալ ամիս նշել էր, որ ֆիզիկապես գտնվում է «իր կյանքի լավագույն կարգավիճակում» , գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ աստղը քիչ ածխաջրեր է օգտագործում, սնվում է բուսակերների համար նախատեսված սննդակարգով և պարբերաբար մարզվում է։

Պարբերականը նշում է, որ 40-ամյա աստղը, որը մարտին հայտարարել է ամուսնալուծության մասին և դրանից հետո նրա անձնական հարաբերությունների մասին չի խոսվել, հաճախ է լողազգեստով լուսանկարներ տեղադրում իր ինստագրամյան հարթակում։ Հրապարակված նոր լուսանկարներում հեռուստաաստղը կրում է կանաչ երկու կտորից բաղկացած լողազգեստ, արևային գլխարկ՝ իր տեսքն ամբողջացնելով վզնոցով և իրանին կապված շղթայով։ Քիմ Քարդաշյանի կրած արևային գլխարկի վրա պատկերված է կրտսեր քրոջ՝ 24-ամյա մոդել Քենդալ Ջեներին պատկանող 818 Tequila ապրանքանիշի լոգոն, և որոշ լուսանկարներում երևում է նաև խմիչքի շիշը։

Լուսանկարները հրապարակվել են այն տեղեկության ֆոնին, որ Քիմ Քարդաշյանն օգոստոսի 1-ից դադարեցնում է KKW Beauty ապրանքանիշի պաշտոնական կայքի գործունեությունը։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։