Ջորջ Մարտինը հոգեբանական թրիլլեր կնկարահանի

«Սառույցի և կրակի երգ» վեպի հեղինակ Ջորջ Մարտինը աշխատում է նոր սերիալի վրա: Նախագիծը կկոչվի «Dark Winds»:

Սերիալի իրադարձությունները կծավալվեն 1970-ականներին Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում: Գլխավոր հերոսները երկու ոստիկաններ են՝ Նավախո ժողովրդի ներկայացուցիչներ: Նրանք ստիպված կլինեն հետաքննել կրկնակի սպանության դեպքը, որը կասկածի տակ կդնի նրանց համոզմունքները և կստիպի հաշտվել տրավմատիկ անցյալի հետ:

Առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի վեց դրվագներից: Սերիալի պրեմիերան նախատեսված է 2022 թվականին: