«Պապ ջան». Լիլուն լուսանկար է հրապարակել սկեսրայրի հետ

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել սկեսրայրի հետ և գրել. «Պապ ջան»:

Լիլուն հաճախ է նշում, որ սկեսրայրը փոխարինում է իր հորը, որի պակասն ինքը շատ է զգում: Նա ընդգծում է, որ սկեսրայրի շնորհիվ վերագտել է հայրական ջերմությունը:

Նշենք, որ Լիլուն լավ հարաբերություններ ունի նաև սկեսուրի հետ, ինչի մասին ևս հաճախ բարձրաձայնում է: Նա ամուսնու՝ դերասան Արկադի Վարդանյանի ծնողներին դիմում է «մամ», «պապ» դիմելաձևերով: