«Որքան գեր է ընկերուհիդ, այնքան ավելի նիհար ես երևում նրա ֆոնին». Լևինան` Ալսուին

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը ՝ Ժաննա Լևինան, Instagram-ում իր ընկերուհու ՝ հայտնի երգչուհի Ալսուի գրառման տակ զվարճալի մեկնաբանություն է թողել:

Մասնավորապես, Ալսուն լուսանկար է տեղադրել արագ սննդի` մեծ բուրգերի, ֆրիի և գազավորված ըմպելիքի հետ ու գրել. «Ինչպես մայրս է ասում` այն ամենը, ինչ պահանջում է օրգանիզմը, օգտակար է (չափավոր, իհարկե)»։

Այս գրառումը հավաքել է ավելի քան 42 հազար «լայք»։ Օգտատերերը Ալսուին գովել են համարձակության համար: Հենց այս գրառման տակ էլ Լևինան է մեկնաբանություն թողել։ «Արևս, բարի ախորժակ քեզ։ Որքան գեր է ընկերուհին, այնքան ավելի նիհար ես երևում նրա ֆոնին»,- գրել է նա։

Նրա մեկնաբանությունը շատերին է դուր եկել. այն հավաքել է ավելի քան 400 «լայք»։

Նշենք, որ Ժաննան ու Ալսուն վաղուց են ընկերություն անում։ Մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ ՝ Էլինայի հետ նրանք, թերևս, համարվում են ռուսական շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ALSOU (@alsou_a)