Տհաճ անակնկա՞լ, թե՞ տխուր հիշողություն. Ուեսթը Քարդաշյանին նվիրված նոր ալբոմ է ձայնագրել

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը նոր ալբոմ է ձայնագրել նվիրված նախկին կնոջը` Քիմ Քարդաշյանին։ Տեղեկությունը հայտնում է The sun-ը:

Նշվում է, որ երգիչը փակ երեկույթ է կազմակերպել, որի ընթացքում ներկաներին արգելվել է տեսանկարահանել կամ ձայնագրել երգչի կատարումները։

Աղբյուրը նշում է, որ Ուեսթը բեմի վրա լաց է եղել, երբ երգել է Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության մասին երգը:

Նրա ալբոմը վերջին երկու տարիների մասին է, որոնք ներառում են Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունը, ԱՄՆ նախագահ դառնալու նրա անհաջող փորձը և այլ անհաջողություններ։

Welcome to my Life նոր երգում Ուեսթը իր և Քիմի ընտանկան կյանքը համեմատում է բանտի հետ ու նշում, որ փախել է այնտեղից։

«Սա շատ խորը, տխուր երգ է Քանյեի մասին, որտեղ նա երգում է Քիմի հետ իր ամուսնության մասին: Քանյեն շատ լավ հասկանում է, թե ինչ է անում»,- գրում է կայքը:

Հաշվի առնելով Քիմի հասցեին նախորդ մեղադրանքները՝ որպես աշխարհում վատագույն և ամբարտավան եսասեր կնոջ, արժե միայն ենթադրել, թե ինչ կլինի ալբոմում: Աստղային զույգի վերամիավորմանն արդեն չեն հավատում նույնիսկ ամենահավատարիմ երկրպագուները։

Նշենք, որ այս տարվա փետրվարին Քարդաշյանն ու Ուեսթը ամուսնալուծվել են 6 տարվա ամուսնությունից հետո։ Մի քանի շաբաթ առաջ ռեփերին նկատել էին հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ։

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա չնայած տարբեր լուրերին` նա դեռ միայնակ է: Աստղային զույգն ունի չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։