52-ամյակին ընդառաջ Ջենիֆեր Լոպեսին նկատել են աշխատանքային հանդիպման գնալիս (լուսանկարներ)

TORONTO, ONTARIO - SEPTEMBER 07: Jennifer Lopez attends the "Hustlers" premiere during the 2019 Toronto International Film Festival at Roy Thomson Hall on September 07, 2019 in Toronto, Canada. (Photo by Amy Sussman/SHJ2019/WireImage,)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Արևմտյան Հոլիվուդում աշխատանքային հանդիպման գնալիս, գրել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները, որոնցում աստղը ժպտում է` ցուցադրելով անթերի ատամնաշարը:

Երգչուհին, որը շաբաթ օրը կդառնա 52 տարեկան, պապարացիների լուսանկարներում կրում է սև լայն տաբատ, սպիտակ շապիկ և սև բարձրակրունկներ՝ դրանք համադրելով սև և սպիտակ գծավոր կաշվե պայուսակի հետ։ Լոպեսն իր տեսքն ամբողջացրել է արծաթագույն վզնոցով և ապիտակ եզրով արևային ակնոցով։

Ավելի ուշ 51-ամյա երգչուհուն նկատել են օդանավակայանում՝ իր աշխատակազմի ուղեկցությամբ։ Ամենայն հավանականությամբ, Ջենիֆեր Լոպեսը իր ծննդյան տոնակատարությունից առաջ պատրաստվում է վերադառնալ Ֆլորիդա։