Արքայազն Հարրիի մեմուարների գիրքը կարող է պայթուցիկ ռումբի էֆեկտ ունենալ

Արքայազն Հարրին պատրաստվում է գիրք հրատարակել: Իր հուշագրերի համար Սասեքսի դուքսը կստանա 20 միլիոն դոլար: Գիրքը խոստանում է պայթուցիկ ռումբի էֆեկտ ունենալ:

Բացի այն, որ Հարրին կպատմի իր կյանքի պատմությունը, նա կարող է վտանգի ենթարկել ամբողջ թագավորական ընտանիքին: Համենայնդեպս, այսպես է պնդում թագավորական փորձագետ Ռիչարդ Ֆիցուիլյամսը։ Նրա խոսքով՝ պալատը խիստ մտահոգված է, թե կոնկրետ ինչ է հայտնի դառնալու:

Հետաքրքիր է, որ գրքի հրատարակումը նախատեսվում է 18 ամսից, հենց այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում կնշվի Եղիսաբեթ 2-րդի պլատինե հոբելյանը՝ թագուհին կնշի գահակալության 70-րդ տարեդարձը: Հարրիի ներկայացրած փաստերը կարող են փչացնել տոնը և բացասաբար ազդել ընդհանուր առմամբ ընտանիքի անվան վրա: Ավելին, փորձագետները վստահ են, որ Հարրին կարող է գիրքն օգտագործել որպես «ճնշման լծակ» ընտանիքի դեմ՝ փորձելով ստանալ այն, ինչ նա ցանկանում է: