Սամանտան կարող է հայտնվել «Սեքսը մեծ քաղաքու»-ի շարունակության մեջ

HBO Max-ը պատրաստվում է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության 2-րդ սեզոնի մասին հայտարարել, այն դեպքում երբ նույնիսկ առաջին սեզոնը դուրս չի եկել: Բայց սա հնարավոր է միակ անակնկալը չլինի: Պարզվում է՝ Կիմ Քեթրոլը հնարավոր է վերամիավորվի գործընկերների հետ:

Daily Mail-ին հայտնել է, որ սերիալի երկրպագուները մեծ անհամբերությամբ կսպասեն երկրորդ սեզոնին, քանի որ այնտեղ կարող է հայտնվել շքեղ Սամանթա Ջոնսը: Երկրպագուները մինչ օրս չեն կարողանում պատկրացնել սերիալի վերադարձը առանց գլխավոր հերոսուհիներից մեկի: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայտարարվել էր, որ Կիմ Քեթրոլը հրաժարվել է նախագծի նկարահանումներից:

Սերիալի գործադիր պրոդյուսերները և շատ դերասաններ, այդ թվում՝ Սառա Ջեսիկա Պարկերը, սպասում են Սամանտայի համաձայնությանը: «Կանայք սիրում ու գնահատում են նրան և ցանկանում տեսնել սերիալի շարունակությունում: Նախագծի ամբողջ իմաստը ցույց տալն է, որ բարեկամությունը ժամանակի ընթացքում զարգանում ու փոփոխվում է, հետևաբար, մենք միշտ ուրախ կլինենք, եթե Կիմը ցանկանա վերադառնալ»:

Նույնիսկ պրոդյուսերները դեռ չեն կորցնում այն հույսը, որ Կիմ Քեթրոլը կվերադառնա: «Եթե Կիմի ներկայացուցիչները հիմա զանգահարեն մեզ և ասեն, որ այն համաձայն է, մենք անմիջապես նրան կգրանցենք Նյու Յորքի առաջին թռիչքին»,- ասել է նա պրոդյուսերը:

Ավելի վաղ սերիալի ներկայացուցիչները բացատրել էին, թե ինչու է Սամանթա Ջոնսը «դուրս է մնացել» նախագծից: Այս տարվա փետրվարին HBO-ի ղեկավար Քեյսի Բլոյսը TVLine-ի եթերում ասել է, որ «նույնիսկ կյանքում շատ դժվար է պահպանել բարեկամությունը»: “Բարեկամությունը մարում է, և սկսվում է նոր բարեկամություն: Այնպես որ, ես կարծում եմ, որ այս ամենը շատ խոսուն է և նման է իրական կյանքի փուլերին»,- ասել է Բլոյսը:

Հիշեցնենք, որ այժմ Նյու Յորքում շարունակվում են սերիալի շարունակության նկարահանումները: