«Հուզվելը մեղմ է ասված». Անահիտ Կիրակոսյանի դստեր պսակադրությունը Հաղարծինում

Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան, և սիրելին՝ Դավիթն, այսօր պսակադրվել են Հաղարծնի վանքում:

«Ի սկզբանե գիտեինք, որ հարսանիք չենք անելու: Նշանադրության ժամանակ արդեն գիտեինք: Պատճառները շատ են. Դավիթի հայրը մեզ հետ չէ, երկրի վիճակը եւ այլն: Իսկ հարսանիքի դեպքում կարեւորում ենք պսակադրության արարողությունը»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է Անահիտը:

Դերասանուհին նշել է, որ հարսի զգեստը հատուկ դստեր համար են կարել, իսկ քողն ու ծաղկեփունջը ձեռքի աշխատանք են. «Պսակադրությունից հետո երկու ընտանիքներով կշնորհավորենք զույգին, որից հետո նրանք կմեկնեն Եգիպտոս՝ մեղրամսի»:

Աղջկա ամուսնության մասին խոսելիս Անահիտն նաև հավելել է. «Հուզվելը մեղմ է ասված, ամեն անգամ խոսելիս աչքերս թացանում են, որովհետեւ անհավատալի արագ են թռնում տարիները. այն 8 տարեկան Լաուրան արդեն ամուսնանում է: Միայն ուզում եմ, որ երջանիկ լինեն, էլ ի՞նչ կարող է ցանկանալ ծնողը: Թող խոչընդոտներն ու դժվարությունները միայն հաղթահարելի լինեն, միասին անցնեն եւ նայեն նույն ուղղությամբ»։