«Վաղուց երաժշտական թվիթ չէի արել»․ Արոնյանը` ամենասիրելի «չանգլերեն» երգերի մասին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում խոսել է իր երաժշտական նախասիրությունների մասին: Շախմատիստը նշել է իր սիրելի հինգ ալբոմները, որոնք ձայնագրվել են ոչ անգլերեն լեզվով։

Արոնյանի հնգյակի առաջին տեղում Շառլ Ազնավուրի «Hier… encore» ալբոմն է։ Երկրորդ տեղում Սիլվիո Ռոդրիգեսն է՝ «Al final de esta viaje» ալբոմով։ Երրորդ տեղը Արոնյանը «շնորհել է» Բորիս Գրեբենշչիկովի «Русский альбом»-ին։

«Չանգլերեն» ալբոմների արոնյանական հնգյակը եզրափակում են Հիլդեգարդ Կնեֆֆը (Singt und Spricht Tucholsky) և Իմա Սումացը (Voice of Xtabay)։