Ռուսների մասին կատակի պատճառով սթենդափեր Միրզալիաձեին 10 օրվա կալանքի են դատապարտել

Մոսկվայի Տագանսկի դատարանը «Stand-up Club № 1»-ի ստեղծագործական պրոդյուսեր Իդրակ Միրզալիաձեին մեղավոր է ճանաչել «ատելության կամ թշնամանքի հրահրում» հոդվածով։ Կատակերգուհի նկատմամբ պատիժ է նշանակվել 10 օրվա վարչական կալանք, գրում է «RBC»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։

Կատակերգուի փաստաբան Սերգեյ Բադամշինը հայտնել է, որ Միրզալիաձեին մեղադրում են իրավախախտման համար՝ «ատելության կամ թշնամանքի հրահրում»։ Նրան 15 օրով ազատությունից զրկում կամ մինչև 20 հազար ռուբլի տուգանք էր սպառնում։

Հունիսի վերջին կատակերգուն հայտնել է, որ անհայտ անձիք հարձակվել են իր վրա 50 հազար ռուբլու չափով պարգևատրման դիմաց։ Նա նաև հայտարարել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստանում։ Որոշ ժամանակ առաջ կատակերգուի նկատմամբ հաշվեհարդարի կոչ էին անում սոցիալական ցանցերի խմբերում։

Միրզալիաձեի կարծիքով՝ ծեծի պատճառ է դարձել «Разгоны» շոուի համար իր պատմության մի հատվածը, որում ինքը կատակում է թեմայով, թե սլավոնական ծագում չունեցող մարդու համար որքան դժվար է բնակարան վարձել Մոսկվայում։ Կատակերգուն այդ հատվածում նաև պատմել էր, թե ինչպես են ինքն ու եղբայրը վարձակալված բնակարաններից մեկում կղանքից կեղտոտված ներքնակ հատնաբերել։ Կատակերգուն նշել էր, որ նախքան այդ ներքնակի վրա ռուս վարձակալներ են քնել։