Մարգո Ռոբին կնկարահանվի նոր ֆիլմում

Մարգո Ռոբին միացել է Ուես Անդերսոնի առաջիկա ֆիլմի դերասանական կազմին. այս մասին հայտնում է The Hollywood reporter-ը:

Ֆիլմում, որը դեռ անվանում չունի՝ Օսկարի հավակնորդը կխաղա փոքր դեր: Ֆիլմում նկարահանվում են նաև Թոմ Հենքսը, Էդրիեն Բրոուդին, Բիլ Մյուրեյը և Թիլդա Սուինթոնը:
Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում: Հայտնի է, որ նկարահանումները կլինեն Իսպանիայում և կսկսվեն օգոստոսի վերջին:

Մարգո Ռոբին առաջին անգամը չէ, որ կաշխատի Անդերսոնի հետ: Նախկինում դերասանուհին համագործակցել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Քվենտին Տարանտինոն (“Once Upon a Time… in Hollywood”), Ջեյմս Գանը (“The Suicide Squad”), Մարտին Սկորսեզեն (“The Wolf of Wall Street”) և այլք: