«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։
Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչպես է հարաբերությունների վրա ազդում իր և ամուսնու տարիքային տարբերությունը, քանի որ Արթուրը Լուսինեից մեծ է 9 տարով։
«Ի՞նչ տարբերություն 10, թե՞ 2։ Գլխավորը հասկանալն է, որ նա միակն ու անկրկնելին է։ Մեզ մոտ 9 տարվա տարբերություն կա»,- գրել է Լուսինեն` հրապարակելով ընտանեկան երջանիկ լուսանկար։
Հարցին` արդյոք հեշտ է ամուսնության գնացել, թե տատանվել է, Լուսինեն պատասխանել է. «Մի փոքր ուշ նա կստուգի Ինստագրամը և թող կարդա, որ առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակը»։
Գեղեցկուհու տիտղոսակիրն անդրադարձել է նաև պլաստիկ միջամտություններ անելու մասին հարցին և նշել, որ հայելու մեջ նայելով ոչինչ չի ցանկանում փոխել։