«Դու իմն ես, իմ օդն ու ջուրը, դա կանխորոշվել է, երբ դու ծնվեցիր իմ ծննդյան օրը». Ալեքսանդր Բաբասյանի շնորհավորանքն ու լուսանկարները որդու հետ

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը: Երեկ է ծնվել նաև դերասանի որդին՝ Ալեքսանդր Բաբասյան կրտսերը:

Որդու ծննդյան օրվա կապակցությամբ Ալեքսանդրը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարեկել և կից գրառում կատարել:

«Դու իմն ես, իմ օդն ու ջուրը, դա կանխորոշվել է, երբ որ դու ծնվեցիր իմ ծննդյան օրը, երբ որ կրեցիր իմ անունն ու ազգանունը, մեր արտաքին չափազանց նմանությունը, երբ քեզ ծնվելուցդ 20 վարկյան հետո գրկեցի, ու դու նայեցիր աչքերիս մեջ, երբ որ առաջին անգամ ասեցիր՝ Պապա, երբ ամեն օր ինձ գրկում ես ու ասում. «Պապ ջան, ես քեզ շատ եմ սիրում»: Ծնունդդ շնորհավոր, իմ միակ սեր, Իմ Ալեքսանդր Բաբասյան…»,- լուսանկարներին կից գրել է դերասանը: