Սալմա Հայեքը բացատրել է, թե ինչու առավոտյան չի լվացվում

Մեքսիկացի հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը բացատրել է, թե ինչու առավոտյան չի լվացվում։ Արտիստուհին պնդում է, որ դա իրեն սովորեցրել է մերձավոր ազգականը։

«Մանկուց տատիկս ինձ ասում էր, որ առավոտյան չլվացվեմ, քանի որ մաշկի համար բնական յուղեր են հարկավոր, որպեսզի խոնավացնեն»,- պատմել է կինոաստղը:

Սալմա Հայեքը պատմել է, որ երեկոյան շատ մանրակրկիտ մաքրում է մաշկը։ Դերասանուհին դիմահարդարումից ազատվում է կոկոսի յուղով, ապա լվացվում և դեմքին դնում է վարդագույն ջրով ներծծված տաք սրբիչ:

«Երեկոյան ես այն շատ լավ եմ մաքրում, ուրեմն ինչու է ինձ այն անհրաժեշտ առավոտյան։ Ես ի՞նչ է, արթնանում եմ կեղտոտ»,- տարակուսել է աստղը։

Դեմքի մաքրման առավոտյան ընթացակարգն առաջացնում է փորձագետների երկիմաստ արձագանքը։ Ոմանք հակված են պահպանել Սալմա Հայեքի հայացքները, իսկ մյուսները համոզված են հակառակում։