«Գահերի խաղի» աստղերը չեն թաքցրել իրենց հույզերը հանդիպման ժամանակ

Նույնիսկ համաճարակը չի կարող հետ պահել Խալ Դրոգոյին իր Դեյներիսից:

Ջեյսոն Մոմոան և Էմիլիա Քլարկը «վերամիավորվել են»՝ բարում միասին ժամանակ անցկացնելու: Թվում է, թե սերիալի ավարտից հետո սա դերասանների առաջին համատեղ լուսանկարն է, սակայն դա իրականում այնքան էլ այդպես չէ:

Դերասանուհին Ինստագրամում լուսանկար է տեղադրել, որտեղ Ջեյսոնը գրկել է նրան: Ջեյսոնը մեկնաբանել է գրառումը՝ օգտագործելով կերպարի մականուններից մեկը, ինչպես նաև կարմիր սրտերով յոթ էմոջի՝ «Ես քեզ սիրում եմ հավիտյան, իմ կյանքի լուսին»:

Ավելի վաղ Գրեմ Նորթոնի շոուի ժամանակ դերասանը հայտարարել էր, որ Քլարկը զանգահարում է ամեն անգամ, երբ գալիս է Անգլիա: