Marvel-ը հրապարակել է «Shang-Chi and the Legend of the Ten Rings» ֆիլմից մի հատված

Marvel Studios-ը հատված է հրապարակել Դեստին Դենիել Կրետոնի «Shang-Chi and the Legend of the Ten Rings» կինոկոմիքսից:

Կոմիքսի էկրանավորումը կդառնա Marvel տիեզերքի 25-րդ լիամետրաժ նախագիծը: Տեսանյութում դուք կարող եք տեսնել մարտարվեստի վարպետ Շանգ-Չիին՝ հայտնի հանցագործի որդուն, որը մրցակիցների դեմ պայքարում է կառուցվող երկնաքերի վրա:

Ֆիլմում գլխավոր դերեր են ստացել նաև դերասան Սիմու Լիուն, Միշել Յոն, Ֆլորիան Մունտեանուն, Չժան Մեները, Ռոնի Շիենը և այլք:

Ֆիլմը հիմնված է Շանգ-Չի կոմիքսների վրա: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Շանգ -Չին, որին մարմնավորում է դերասան Սիմու Լյուն, տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ նա ստիպված է լինում դիմակայել իսկական Մանդարինին՝ անտագոնիստին:

«Shang-Chi and the Legend of the Ten Rings» ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2021 թվականի գարնանը: