«The Crown» սերիալի դերասանները կփոխվեն

Netflix-ը ներկայացրել է նոր դերասանների՝ արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի դերերի համար, ովքեր կհայտնվեն «The Crown» սերիալի հինգերորդ եթերաշրջանում:

Նկարահանումները սկսվել են անցյալ ամիս՝ Մեծ Բրիտանիայում, բայց նոր դերակատարների լուսանկարները նոր են հայտնվել համացանցում: Լեդի Դիին մարմնավորում է Էլիզաբեթ Դեբիցկին, ով նախկինում խաղացել է «The Great Gatsby» և «The Argument» ֆիլմերում, իսկ արքայազն Չարլզին կմարմնավորի Դոմինիկ Ուեսթը (The Wire): Նոր դերասանական կազմում է նաև Իմելդա Ստաունթոնը, ով կատարյալ է Եղիսաբեթ II թագուհու դերի համար և Ջոնաթան Փրայսը՝ նոր արքայազն Ֆիլիպը:

Հինգերորդ եթերաշրջանը թագավորական ընտանիքում բուռն ժամանակների՝ 1990-ականների մասին է: Հաղորդվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու 1992 թ.-ի թվականին, որը թագուհին համարում է ամենասարսափելին իրենց ընտանիքի համար: Այդ ժամանակ արքայազն Չարլզն ու արքայադուստր Դիանան բաժանվեցին, ինչպես նաև արքայազն Էնդրյուն և Սառա Ֆերգյուսոնը: Իսկ եթե անդրադառնանք պատմությանը, ապա այդ թվականին սարսափելի հրդեհ բռնկվեց Վինձորյան պալատում:

Էլիզաբեթ Դեբինկին կխաղա Դիանայի դերը հինգերորդ և վեցերորդ եթերաշրջաններում: Սա նշանակում է, որ նոր եթերաշրջանը կավարտվի 1997-ին՝ արքայադստեր ողբերգական մահից առաջ: Թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն, ավելի վաղ հաղորդվում էր, որ պրեմիերան կկայանա 2022 թվականին: