Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմն իրենց հանգիստն են վայելում Իտալիայում (լուսանկարներ)

Կինոաշխարհի ամենահայտնի զույգերից մեկը՝ Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը, իրենց հանգիստն են վայելում իտալական Մոնտե Արջենտարիոյում, գրում է Daily Mail-ը՝ զույգի հանգստից հրապարակելով բացառիկ կադրեր:

Դրանցում երևում է, որ 47-ամյա դերասանուհին և 52-ամյա դերասանը լողում են, այնուհետև՝ ցամաք դուրս գալիս: Ընդհանուր առմամբ, զույգը բավականին ներդաշնակ տեսք ունի և երջանիկ է թվում:

Նշվում է, որ Կրուսն ու Բարդեմն ամուսնացած են 11 տարի և ունեն երկու երեխա: