Համարյա Շակիրան է. Ռևայի հայազգի կնոջ լուսանկարները հիացրել են օգտատերերին

Ռուս շոումեն և հաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, Ինստագրամ սոցիալական կայքում լուսանկար է տեղադրել, որը բուռն քննարկումների առիթ է դարձել նրա հետևորդների համար։

Մեկնաբանություններում նրանք Անժելիկային սքանչելի են համարում, ոմանք էլ նմանություն են գտնում հայտնի ամերիկացի երգչուհի Շակիրայի հետ։

Լուսանկարն  արված է Մոսկվայում, իսկ նկարագրության մեջ շոումենի կինը խոստովանել է, որ շատ է սիրում այդ քաղաքը, թեև բնիկ մոսկվացի չէ։

Գրառումն ավելի քան 12 հազար հավանում ունի։

Հետևորդները գնահատել են Անժելիկա Ռևայի սերը Մոսկվայի հանդեպ, ինչպես նաև նրա գեղեցկությունը։

«Գեղեցիկ եք, ինչ-որ բանով Շակիրային եք հիշեցնում», «Ջինսը թույն է», «Հիանալի տեսք ունեք․․․ջինսն ինձ էլ դուր է գալիս» գրել են հետևորդները:

Անժելիկա Ռևան հոր կողմից հայ է, մոր կողմից՝ ռուս։ Ալեքսանդրն ու Անժելիկան ամուսնացած են արդեն 12 տարի․ նրանք հարաբերությունները պաշտոնապես ձևակերպել են 2007թ․-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր։ Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от A N G E L I K A R E V V A (@angelikarevva)