Նիկոլաս Քեյջը հարկերը չվճարելու պատճառով զրկվել է տնից

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը հարկային խնդիրների պատճառով զրկվել է առանձնատնից։ Ավելի քան տաս տարի է՝ տունը վաճառքի է հանվել, սակայն Քեյջը չէր դադարում այն նորից գնելու հնարավարություն որոնել։ 2021թ․-ի ամռանը Լաս Վեգասում գտնվող էլիտար անշարժ գույքը նոր սեփականատեր է ձեռք բերել, որն առանձնատունը գնել է 6 միլիոն դոլարով, հայտնում է New York Post-ը։

Քեյթջն առանձնատունը ձեռք է բերել 2006թ․-ին՝ այդ նպատակով ծախսելով 8,5 միլիոն դոլար։

«Նիկոլասն ամբողջ ընթացքում խոսել է այն մասին, թե ինչ երջանիկ հիշողություններ են կապված Լոս Անջելեսում առանձնատան հետ»,- հայտնել է անշարժ գույքի գործակալ Սյուզի Փերին։

Մարմարե հատակով տունը ձևավորված է բեժ երանգներով, այն տաս մեքենայի համար նախատեսված ավտոտնակ ունի, աշխատասենյակ և խաղասենյակ։ Տունն ունի հիմնական ննջասենյակի համար լոգարան, շոգեբաղնիք, սաունա և զգեստների համար նախատեսված սենյակ։ 1,4 հազար քառակուսի մետր մակերերսով տարածքից տեսարան է բացվում դեպի քաղաքային բնապատկեր։ Գնորդը հրաժարվել է մեկնաբանություն տալ։