Պետդումայում Rammstein-ի մենակատարին ՌԴ քաղաքացիություն են առաջարկել

Աշխարհահռչակ Rammstein ռոք խմբի մենակատար Տիլ Լինդեմանը կարող է ՌԴ քաղաքացիություն ստանալ, եթե նման ցանկություն հայտնի: ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ արտիստին պատրաստ են ընդունել իրենց երկրում:

«Կարծում եմ, որ նրան պետք չէ որևէ բան առաջարկել: Ռուսաստանը մեծ տերություն է, և այն չպետք է առաջարկվի որևէ մեկին: Բայց, եթե նա ցանկանա, մենք ուրախ կլինենք նրան տեսնել մեր մեջ: Ռուսաստանը լայն, առատաձեռն հոգի ունի: Մենք ունենք բավականաչափ հող և հարստություն բոլորի համար, թող նրանք օգնեն մեզ այն զարգացնել»,- ասել է քաղաքական գործիչը:

Rammstein խմբի մենակատարը լինելու է «Спасская башня» փառատոնի հեդլայները. փառատոնը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, օգոստոսի 27-ից սեպտեմբերի 5-ը: