Լանա Դել Ռեյն արգելել է հետմահու թողարկել իր երգերը

Լանա Դել Ռեյն հայտնել է, որ նրա կտակի մեջ կա մի կետ, որն արգելում է հետմահու թողարկել իր երգերը. այս մասին գրում է NME-ն:

Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ երաժիշտ Անդերսոն Պարկը քննադատել է ձայնասկավառակների թողարկումը`  արտիստների մահից հետո: Նա իր անձնական միկրոբլոգում տեղադրել է նոր դաջվածքի լուսանկարը։

«Անդրեսոն … Այն, ինչ գրված է քո ձեռքին, իմ կտակն է»,- խոստովանել է երգչուհին:

NME-ն նշել է, որ հետմահու ալբոմների թողարկումը դարձել է բավականին սովորական պրակտիկա: Այդպես վերջերս թողարկվեցին Juice WRLD-ը, Pop Smoke-ը և Lil Peep-ը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lana Del Rey (@lanadelrey)