Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը երկրորդ երխային են սպասում. ԶԼՄ-ներ

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները երկրորդ երեխային է սպասում զուգընկերոջից:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երիտասարդ միլիարդատիրուհին և ռեփեր Թրևիս Սքոթն արդեն մեկ դուստր ունեն՝ 3-ամյա Սթորմին: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ զույգն այժմ երկրորդ երեխային է սպասում:

24-ամյա Քայլին դեռևս հրապարակայնորեն չի հաստատել իր հղիությունը: Լուրն իր ինստագրամյան էջում հայտնել է նաև Vogue Magazine ամսագիրը՝ հրապարակելով զույգի համատեղ լուսանկարը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Vogue (@voguemagazine)