Էլիզաբեթ Օլսենը մեկնաբանել է Սքարլեթ Յոհանսոնի և Դիսնեյի սկանդալը

Էլիզաբեթ Օլսենը դարձել է Marvel-ի աստղերից առաջինը, ով անդրադարձել է Սքարլեթ Յոհանսոնի և Դիսնեյի հակամարտությանը:

Այս տարվա հուլիսին աստղը դատի է տվել Walt Disney Company-ին` Marvel-ի “Black Widow” ֆիլմի համար՝ իր հոնորարի խախտման պատճառով: Ֆիլմի միաժամանակ թողարկվել է կինոթատրոններում և Disney + սթրիմինգային ծառայությունում: Դերասանուհին պնդում էր, որ ընկերությունը խախտել է պայմանագիրը, ըստ որի երաշխավորված էր ֆիլմը ցուցադրել միայն կինոթատրոններում:

Դրանից հետո շատ դերասաններ որոշել են անցնել Յոհանսոնի կողմը:

Marvel-ի գործընկեր Էլիզաբեթ Օլսենը որոշել է մեկնաբանել սկանդալը: Vanity Fair-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ հիանում է Սկարլեթի քաջությամբ: «Կարծում եմ, որ նա կոշտ է: Երբ կարդացի սա, ես ասացի. «Լավ է, Սքարլեթ»: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա պետք է հասկանալ, որ կա պայմանագիր: Այնպես որ, դա կա՛մ կա, կա՛մ չկա»,- ասել է Օլսենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Disney-ն ասել էր, որ ընկերությունը «լիովին հետևել է Յոհանսոնի պայմանագիր կետերին» և հավելել, որ “Black Widow”-ի թողարկումը Disney + Premier Access-ով «զգալիորեն բարձրացրել է լրացուցիչ փոխհատուցում վաստակելու հնարավորությունը»: Կորպորացիան նաև անվանել է դերասանուհու բողոքը «տխուր և անհանգստացնող՝ COVID-19 համաճարակի գլոբալ սարսափելի և տևական հետևանքների նկատմամբ նրա անսիրտ վերաբերմունքի պատճառով»: