«Անձամբ ես երկրպագել եմ Հայաստանի նորկայացուցչին»․ Ժաննա Լևինան՝ «Նոր Ալիք 2021» մրցույթում Սարո Գևորգյանի հաղթանակի մասին

Երեկ երեկոյան Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթողը դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:

Սարոն մրցույթի առաջատարն է եղել՝ սկսած հենց առաջին օրվանից: Հայ երգիչը հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine):

Մրցույթի առաջին օրվանից երգչին իր աջակցությունն է հայտնել նաև հայտնի հումորիստ, դերասան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, որը դահլիճում է եղել։ Ժաննան Սարո Գևորգյանի և կոմպոզիտոր իգոր Կրուտոյի կնոջ հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Վերջ։ «Նոր ալիք» մրցույնթն ավարտվեց։ Հաղթեց, իհարկե, ամենաուժեղը։ Անձամբ ես երկրպագել եմ Հայաստանի նորկայացուցչին»։