Ուկրաինական «Океан Ельзы» ռոք խմբի լիդեր Սվյատոսլավ Վակարչուկը հայր է դարձել․ նա որդի է ունեցել։ Այս մասին հայտնում է «ԿՊ Ուկրաինա» պարբերականը՝ վկայակոչելով աստղի ներկայացուցիչներին, որոնք հաստատել են ուրախ նորությունն ու բացահայտել մանրամասները։
«Այո, Սվյատոսլավը որդի է ունեցել՝ Իվան Սվյատոսլավովիչ Վակարչուկը։ Տղան անվանվել է Սվյատոսլավի հոր պատվին։ Իվանի հայրը և մայրը որոշել են չհրապարակել որևէ այլ տեղեկատվություն: Նաև խնդրում են հարգանքով վերաբերել իրենց որոշմանը և մասնավոր կյանքի իրավունքին»,- նշել են մամուլի ծառայությունում:
Սվյատոսլով Վակարչուկը 20 տարի ամուսնացած է Լյալա Ֆոնարևայի հետ, որը եղել է «Океан Эльзы» խմբի, Ալեքսանդր Պոնոմարյովի, Մարինա Օդոլսկայայի և ուկրաինացի այլ երաժիշտների իմիջմեյքերը։