Նաիր Տիկնիզյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը՝ լրագրող Յանա Ռոմաշկինան, սպասում են իրենց առաջնեկին:

Ռոմաշկինան սոցցանցում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է վերջինիս նոր կարգավիճակը։

Հիշեցնենք, որ Յանա Ռոմաշկինան և Նաիր Տիկնիզյանն ամուսնացել են 2023 թվականի հոկտեմբերին: