Նյուշան յոթ տարվա ամուսնությունից հետո հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին

Երգչուհի Նյուշան յոթ տարվա ամուսնությունից հետո հայտարարել է ամուսնուց՝ Իգոր Սիվովից բաժանվելու մասին։ Այս մասին նա պատմել է StarHit-ին:

«Ես և Իգորը վաղուց միասին չենք և միայն հիմա ենք պատրաստ հայտարարելու այդ մասին, բայց մեծ երախտագիտությամբ մենք շարունակում ենք լինել մեր հիանալի երեխաների սիրող ծնողները»:

Ըստ Նյուշայի՝ իրենք ծանր ապրումներ չունեն. «Մենք հիանալի հարաբերություններ և փոխըմբռնում ունենք, ես ոչ մեկին չեմ մեղադրում և խնդրում եմ ինձ հետ նայել ապագային, ոչ թե անցյալին»:

Ինքը՝ Սիվովը, StarHit-ին մեկնաբանել է ամուսնալուծությունը։ «Նյուշան և ես շարունակում ենք մեր ճանապարհը առանձին, բայց մեր հարաբերությունները եղել և մնում են սերտ վերջին շրջանում, շատերն անցել են նոր և խորը փոխակերպումների միջով, և մենք բացառություն չենք:

«Մենք բացարձակապես ամեն ինչ գիտենք միմյանց մասին, մենք ինքներս պայմանավորվել ենք ազատ լինելու և բաժանման մասին հայտարարելու հնարավորության մասին, երբ երկուսս էլ կարծում ենք, որ ժամանակը եկել է»: