Մերկ Քենդալ Ջեններին ծաղրել են համացանցում (լուսանկարեր)

Ամերիկացի սուպերմոդել և հեռուստաաստղ Քենդալ Ջենները նկարահանվել է Jacquemus ապրանքանիշի La Montagne հավաքածուի գովազդային արշավում և դարձել է ոչ միայն բազմաթիվ մեմերի հերոսուհի, այլև ենթարկվել է բուռն քննադատության:

Լուսանկարներից մեկում նա մերկ նկարահանվել է վարդագույն գոլֆերով և բարձրակրունկ ամառային կոշիկներով: Քենդալը կախված է կանաչ պարանից, կրծքավանդակը ծածկված է Le sac Ciuciu պայուսակով՝  նոր հավաքածուից:

Մոդելի անսովոր կեցվածքը միանգամից մեմերի ու սուր մեկնաբանությունների առիթ է դարձել: Օգտատերերի մի մասը արշավին արձագանքել է հումորով, իսկ մյուսները դժգոհել են թե՛ լուսանկարից, թե՛ մոդելի ընտրությունից:

«Այս լուսանկարին նայելիս քիչ էր մնացել քնեի: Ձանձրալի է», «Այս աղջիկն այնքան դժբախտ տեսք ունի», «Նիհար լինելուց բացի Քենդալն այլ բան չունի», «Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ այս պայուսակով ծառ բարձրանալու: Դա առաջին միտքն է, որը ես ունենում եմ լուսանկարին նայելիս», «Օգտագործել մերկ կանանց իրեր վաճառելու համար, ի՞նչն է այստեղ օրիգինալ», «Աշխարհի բոլոր մոդելներից ինչո՞ւ է միշտ նա ընտրվում: Նա այնքան ձանձրալի է»,- գրել են Ինստագրամի օգտատերերը։