Արքայազն Հարրին հաշտվել է ավագ եղբոր հետ. աղբյուր

Բրիտանացի արքայազններ Հարին և Ուիլյամը «Մեգզիթից» և սկանդալային հարցազրույցից հետո գրեթե չեն շփվել: Բայց, պարզվում է, եղբայրներն, այնուամենայնիվ կարողացել են թողնել հին վիրավորանքներն անցյալում և կարգավորել իրենց հարաբերությունները:

Թագավորական փորձագետ Ստյուարտ Փիրսը վստահեցնում է, որ այժմ Սասեքսի դուքսերին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել Քեմբրիջի դուքսերի հետ:

«Ինձ հայտնի է, որ այդ չորսը Zoom-ի և FaceTime-ի տեսակապով շփվում են։ Նրանք շատ են մտերմացել։ Նրանց աշխարհայացքները տարբեր են, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք լիովին հարգում են միմյանց տեսակետները»,- Us Weekly-ի հետ զրույցում պատմել է Ստյուարտը։

Նա հստակեցրել է, որ զույգերն ավելի հաճախ են խոսում ոչ պաշտոնական միջավայրում. Քեյթը ճաշ է պատրաստում խոհանոցում, իսկ նրա ամուսին Ուիլյամը թեյ է պատրաստում, և զուգահեռաբար շփվում են Մեգանի և Հարիի հետ, որոնք գտնվում են ԱՄՆ-ում: