Մորգենշտերնն ամենավստահելին է ռուս երիտասարդների շրջանում

Հիպ-հոփ արտիստ Մորգենշտերնը գլխավորել է ռուս երիտասարդների վստահության վարկանիշը: Այս մասին են վկայում Romir Influence Ranking-ի ուսումնասիրության արդյունքները:

Հարցմանը մասնակցել են 2000-ից 2007 թվականն ընկած ժամանակահատվածում ծնված և հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում բնակվող մարդիկ: Ընդ որում, ստացված ցուցակի մասնակիցներից ոչ մեկը չի ընդգրկվել բոլոր տարիքային խմբերի վարկանշային աղյուսակում:

Մորգենշտերնից հետո երկրորդ տեղում երգիչ Եգոր Կրիդն է: Բլոգեր Անտոն Պտուշկինը եզրափակել է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում ներառվել են նաև հաղորդավարուհի Անաստասիա Իվլեևան, խոհարար և հեռուստահաղորդավար Կոնստանտին Իվլևը, ռեփեր Տիմատին, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան, հումորիստ Գարիկ Խարլամովը, լրագրող Դմիտրի Բորիսովը, երգչուհի և տեսաբլոգեր Իդա Գալիչը:

Հուլիսին Forbes-ը հրապարակել էր ռուս 50 ամենահաջողակ աստղերի վարկանիշը: Այն ևս գլխավորում էր ռեփեր Մորգենշտերնը: Մեկ տարվա ընթացքում արտիստը վաստակել է գրեթե 7,5 միլիոն դոլար։