Պարուհի Սոնա Եսայանը սոցցանցերի իր էջերում ամուսնու՝ ստենդափեր, հումորիստ Գրիգ Գևորգյանի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան ուրախ օրվա կապակցությամբ։
«Շնորհավոր ծնունդդ ուժեղ մարդ՝ իմ մարդ։ Լավ յու կյանքիկս»,- Ջերմուկում արված լուսանկարներին կից գրել է Սոնա Եսայանը։
Հավելենք, որ Սոնա Եսայանը և Գրիգ Գևորգյանն ամուսնացել են 2019 թվականի սեպտեմբերին, զույգը պսակադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։