«Տեսա ցավ, ստորություն, դավաճանություն». Լիլիթ Մուրադյանի գրառումը 30-ամյակի առթիվ

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը օրերս նշել է ծննդյան 30-ամյակը։ Լիլիթը սոցցանցերի իր էջերում ընտանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի և դստեր հետ։

Հրապարակաված լուսանկարին կից հաղորդավարուհին ծավալուն գրառում է կատարել՝ կիսվելով իր մտքերով՝ անդրադառնալով նաև նախորդ մեկ տարվա դժվարություններին և բարդ շրջանին։

«Ես արդեն 30 եմ, կամ ընդհամենը 30 եմ, իմ սիրելի Քամյուն կասեր « 30 лет, слишком молод чтобы быть старым, и слишком стар чтобы быть молодым », պահանջվեց մեկ տարի, որ ապրեմ 30, տեսա պատերազմ, հազարավոր տղաներ չտեսան իրենց 30-ը, բայց ես տեսա… տեսա ցավ, վիշտ, անզորություն…ստորություն, դավաճանություն։
Ես 30 եմ, մեծացա, իմաստացա և վերջապես գտա պատասխանը «ո՞վ եմ ես»։ 30-ում Աստծուց չես խնդրում, այլ շնորհակալ ես լինում, այո, ես շնորհակալ եմ… ամեն ապրածս օրվա համար…»,- գրել է Լիլիթ Մուրադյանը։