Վենսան Կասելն ու Թինա Կունակին միասին նկարահանվել են նոր գովազդային արշավում

23-ամյա մոդել Թինա Կունակին և նրա 54-ամյա ամուսինը՝ հայտնի դերասան Վենսան Կասելը, դարձել են հագուստի և աքսեսուարների ֆրանսիական The Kooples ապրանքանիշի նոր դեսպանները: Զույգը նկարահանվել է 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավում:

Նկարահանումներն իրականացրել է բրիտանացի լուսանկարիչ Լաուրա Կուլսոնը: Զույգը ոչ միայն նկարահանվել է ֆոտոշարքում, այլև անմիջականորեն նպաստել է Tina for Vincent նոր unisex հավաքածուի ստեղծմանը, որը վաճառքի է դուրս եկել մարտի կեսերին: Իսկ Tina պայուսակը, որը նախագծել է ինքը՝ Կունակին, հասանելի է եղել փետրվարից: