Մայքլ Ջեքսոնի ընտանիքը նրա մասնակցությամբ երգ կթողարկի

Ջեքսոնների ընտանիքն օրերս հայտարարել է լեգենդար փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի մասնակցությամբ երգ թողարկելու մտադրության մասին:

Նրա եղբայրը՝ Տիտոն, The Sun-ին տված հարցազրույցում պատմել է Մայքլի՝ մինչ այդ անհայտ ստեղծագործությամբ սեփական երգը պատրաստելու ծրագրերի մասին: «Շատ հաճելի կլիներ կրկին լսել Մայքլի ձայնը: Հետաքրքիր է, մենք պատրաստ ենք փորձել և տեսնել, թե ինչ կլինի»,- ասել է նա:

Տիտոն նաև հայտարարել է, որ երգչի ծննդյան օրվա առթիվ հիշատակի շոու կկազմակերպվի. «Մենք հարգանքի տուրք կմատուցենք Մայքլին, սա շոուի իմ ամենասիրելի հատվածներից մեկն է»,- խոստովանել է նրա եղբայրը:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ պրոպոֆոլ դեղամիջոցի չափից մեծ դոզայի պատճառով, որը նրան տրամադրել էր իր անձնական բժիշկ Կոնրադ Մարեյը: Երկու տարի անց Մարեյին մեղադրանք է առաջադրվել՝ մարդասպանության համար և դատապարտվել չորս տարվա ազատազրկման: