Հայտնի իրավաբանը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանի հետ սիրավեպի մասին լուրերը

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բաժանությունից հետո բազմաթիվ խոսակցություններ և տարբերականեր էին պտտվում, թե ում հետ հայտնի հեռուստաաստղը կարող է սիրավեպ սկսել:

CNN-ի քաղաքական մեկնաբան, գրող և իրավաբան Վան Ջոնսը այն մարդկանցից է, ում քննարկում են Քիմի նոր սիրեկանների մասին բամբասանքներում: Եվ հիմա նա արձագանքել է, թե ինչպես են այս լուրերն ազդել իր կյանքի վրա:

Պարզվում է, որ Վանգը իրականում կարծում է, որ իրենց սիրավեպն անհեթեթ տեսք կունենա. «Ես երբեք չեմ մեկնաբանել լուրերն այն մասին, որ հանդիպում եմ Քիմ Քարդաշյանի հետ, քանի որ դա աբսուրդ էի համարում»:

Քիմը նախկինում մեկնաբանել էր իրենց սիրավեպի մասին խոսակցությունները: «Վանգն ինձ գրեց՝ ես հիմա քեզ պարտական ​​եմ»,- ասել է աստղը KUWTK ռեալիթի շոուում:

Քիմն այնուհետև անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե նա հանդիպում է ռեփեր Մալումայի հետ, ում հետ նա լուսանկարվել էր Մայամիում. «Ես նրանցից ոչ մեկի հետ չեմ հանդիպում: Մի քանի անգամ տեսել եմ Մալումային Մայամիում, նա լավ տղա է»:

Վերջերս համացանցում ժամանակ առ ժամանակ քննարկվում է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վերամիավորման հավանականությունը:

Հիշեցնենք, որ ըստ TMZ-ի՝ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դեռ փետրվարի 19-ին: