Ռեփեր Soulja Boy-ը մարտահրավեր է նետել Քանյե Ուեսթին

Ամերիկացի ռեփեր Soulja Boy-ը (իսկական անունը ՝ ԴեԱնդրե Ուեյ) Քանյե Ուեսթին բռնցքամարտի մենամարտի է հրավիրել: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Նշվում է, որ Ուեյը նախկինում սպառնացել էր Ուեսթին սոցիալական ցանցերում՝ ասելով, որ պատրաստ է ծեծել նրան՝ Ուեսթի նոր Donda ալբոմի Remote Control երգից Soulja Boy հատվածը կտրելու համար: Շուտով Ուեյն իր գործընկերոջն առաջարկել է հարցը լուծել ռինգում:

«Ես պարզապես զվարճանում եմ, հասկացա՞ք՝ ինչ նկատի ունեմ: Մենք չենք պատերազմում»,- ասել է 31-ամյա Ուեյը TMZ-ի լրագրողներին: Նա ընդգծել է, որ երկու հայտնի հիփ-հոփ արտիստների պայքարը կարող է դառնալ դարի բռնցքամարտի մրցամարտը: Նրա խոսքով՝ երկու ռեփերներն էլ դրանից կարող են վաստակել 100-ից 200 միլիոն դոլար: