Թաթայի հուզիչ գրառումն ու արխիվային լուսանկարները՝ Մարկ Սաղաթելյանի հիշատակին

Դերասան, հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանն երեկ կդառնար 50 տարեկան։
Երգիչ Թաթան գրառում է արել նրա հիշատակին և արխիվային լուսանկարներ հրապարակել։

«Սեպտեմբերի 1-ին Մարկը կդառնար 50 տարեկան: Բազում մտքեր, նախագծեր, չապրած օրեր, որոնք դեռ պետք է հասցներ… բայց ճակատագիրն այլ ընթացք տվեց մեր ընկերոջ կյանքին: Սփոփում է այն, որ Մարկին հիշում ենք ոչ միայն մենք` նրա ընկերներն ու բարեկամները, այլ նաև հանդիսատեսը, Հայաստանի և Սփյուռքի մեր ժողովուրդը: Հիշատակդ վառ և ծնունդդ շնորհավոր, Մարկ ջան»,- գրել է երգիչը։