«Ծաղիկը բռնել եմ»․ Սոնա Ռուբենյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել Մարի Ավանեսյանի հարսանիքից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանի հարսանիքն էր։ Հարսանեկան արարողությանը, ապա նաև դրան հաջորդած խնջույքին ներկա է եղել նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը՝ սիրելիի՝ Էմիլի հետ միասին։

Խնջույքի ընթացքից երգչուհին բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի իր էջի Stories բաժնում, սակայն  հետևորդներին առավել զվարճացրել է Սոնայի միկրոբլոգում հրապարակաված տեսանյութը, որում վերջինս բղավելով վազում է, տեսանյութում երևում է նաև հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ով տարօրինակ հայացքով է ճանապարհում երգչուհուն։

«Ծաղիկը բռնել եմ»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Սոնա Ռուբենյանը՝  նկատի ունենալով հարսանեկան ծաղկեփունջը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)